«Բարսելոնան» նոր խաղացող է գնել

«Բարսելոնան» նոր խաղացող է գնել

Իսպանական «Բարսելոնան» հայտարարել է, որ ձեռք է բերում գանացի հարձակվող Քեյվին-Պրինս Բոաթենգին՝ վարձակալական հիմունքներով, ու հանդես է տալիս իտալական «Սասուոլո» ակումբում։ Վարձակալական համաձայնագիրը գործելու է մինչեւ ընթացիկ սեզոնի վերջը։ Այս մասին հայտնում է ռուսական «Վեստի»-ն։ Գործարքի արժեքը կազմում է 2 միլիոն եվրո։ Վարձակալության ժամկետի երկարաձգման դեպքում իսպանական ակումբը իտալացիներին վճարելու է եւ 8 միլիոն եվրո։ Քեյվին Բոաթենգը նոր ակումբին կներկայացվի հունվարի 22-ին։