Բժիշկ ձեւանալով՝ տղամարդը դաժան ծաղրանքի է ենթարկել կանանց

Բժիշկ ձեւանալով՝ տղամարդը դաժան ծաղրանքի է ենթարկել կանանց

Գերմանիայում, տղամարդը բժիշկ ձեւանալով, կանանց եւ աղջիկներին առաջարկել է այսպես կոչված ցավազրկման թերապիայի հետ կապված էքսպերիմենտ իրականացնել, որի արդյունքում, համաձայնություն տված կանանց եւ աղջիկներին ենթարկել է դաժան ծաղրանքի։

Այս մասին հայտնում է BBC-ն։ Ուշագրավ է այն, որ տղամարդը, որը երեսուն տարեկան է, Վյուրցբուրգ քաղաքից, իրականում բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագետ է։ Ոչ ադեկվատ պահվածքով կեղծ բժշկին կարճ ժամանակում հայտնաբերել են։ Դատարանը նրան դատապարտել է 11 տարվա ազատազրկման։