Լարվածություն կա, խուճապ՝ ոչ․ Ինչ իրավիճակ է Կապանում

Լարվածություն կա, խուճապ՝ ոչ․ Ինչ իրավիճակ է Կապանում

«Մեր տարածքում դեռ պարեկ չկա, մենք գիտենք, որ գլխավոր պարետը Տիգրան Ավինյանն է։ «Համայնքապետարանը աշխատում է, 60-ն անց աշխատողներին ուղարկել ենք տուն, աշխատանքի չեն գալիս, եթե առողջական խնդիրներ ունեցող մարդիկ են, իրենք ևս չեն գալիս աշխատանքի»,- «Հրապարակի» հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ունեն տարածքային պարետ, և աշխատո՞ւմ է համայնքապետարանը, պատասխանեց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը։

Հիշեցնենք, որ երեկ երկրում Կորոնավիրուսի հետ կապված երկրում հաստատվեց արտակարգ դրություն։ Փարսյանին հարցրինք, թե քաղաքում կա՞ն առաջին անհրաժեշտության պարագաներ՝ դիմակներ, ալկոգել և այլն․

«Ամեն ինչ ունեն, ալկոգելն էլ ունենք, դիմակներն էլ ունենք, ձեռնոցներ, քլոր, ամեն ինչ ձեռք ենք բերել։ Ամեն օր, օրը 2 անգամյա ռեժիմով ախտահարվում է քաղաքային տրանսպորը։ Մեզ մոտ նորմալ է, փողոցներում մարդիկ կան , խուճապ չկա , բնական է՝ մի քիչ լարվածություն կա, բայց ընդհանուր առմամբ խուճապ չկա։ Մեզ մոտ դեռ որևէ էդպիսի դեպք էլ չկա գրանցված, հիվանդության գրանցված դեպք չունենք»,- պատասխանեց Փարսյանը։