Եգիպտոսում զբոսաշրջիկներով օդապարիկ է ընկել

Եգիպտոսում զբոսաշրջիկներով օդապարիկ է ընկել

Եգիպտոսի հարավում գտնվող Լուքսորում հին եգիպտական հուշարձանների վրա էքսկուրսիայի ժամանակ 28 զբոսաշրջիկներով օդապարիկ է ընկել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ինչպես ճշտել են երկրի քաղավիացիայի նախարարությունում, օդապարիկներից մեկն ուժեղ քամու պատճառով շեղվել է մյուսի կողմը, որի հետևանքով աերոստատը պատռվել է: Օդապարիկը վայր է ընկել 60 մետր բարձրությունից։

Նշվում է, որ երկու մարդ վնասվածքներ է ստացել, տուժած զբոսաշրջիկները տեղափոխվել են հիվանդանոց։ Ներկայում օդապարիկներով բոլոր թռիչքները դադարեցվել են մինչև մասնագետների կողմից վթարի հետաքննությունը: