ՄԱԿ-ի հանձնաժողովը քննադատել է Իսրայելին

ՄԱԿ-ի հանձնաժողովը քննադատել է Իսրայելին

Իսրայելի իշխանությունները խոչընդոտում են ՀԱՄԱՍ-ի հանցագործությունները հետաքննող ՄԱԿ-ի հանձնաժողովի անդամներին շփվել հոկտեմբերի 7-ին տեղի ունեցած հարձակման տուժածների և ականատեսների հետ։ 
Այս մեղադրանքը ներկայացրել է ՄԱԿ-ի քննիչներից մեկը՝ Քրիս Սիդոտին Ժնևում կայացած ճեպազրույցում, որը կազմակերպել էր Եգիպտոսը։ Նրա խոսքերը մեջբերում է CNN-ը։

«Ինչ վերաբերում է Իսրայելի կառավարությանը, մենք բախվել ենք ոչ միայն համագործակցելու ցանկության բացակայության, այլև հոկտեմբերի 7-ին Իսրայելի հարավում տեղի ունեցած իրադարձությունների իսրայելցի վկաներից և տուժածներից ցուցմունքներ ստանալու գործում ակտիվ խոչընդոտների ստեղծմանը», - ասել է նա։

ՄԱԿ-ի հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված է Քրիստոֆեր Սիդոտին, հետաքննում է ոչ միայն ՀԱՄԱՍ-ի հանցագործությունները, այլև ապացույցներ է հավաքում պաղեստինյան տարածքներում իսրայելական ռազմական հանցագործությունների մասին Սև շաբաթից հետո։

Քրիս Սիդոտին դիմել է Իսրայելի կառավարությանը համագործակցության համար, ինչպես նաև խնդրել է ՀԱՄԱՍ-ի հանցագործությունների տուժածներին և վկաներին կապ հաստատել հանձնաժողովի հետ: Այնուամենայնիվ, նա նշել է, որ հանձնաժողովը կարողացել է կապ հաստատել որոշ իսրայելցիների հետ, սակայն նրանք կցանկանային ավելի շատ մարդկանց հետ հարցազրույց անցկացնել։