«Հրապարակ».Մարուքյանը տարանջատում է կառավարիչ Փաշինյանին հեղափոխական Փաշինյանից

 «Հրապարակ».Մարուքյանը տարանջատում է կառավարիչ Փաշինյանին հեղափոխական Փաշինյանից

Երեկ Ազգային ժողովում լարված իրավիճակ էր՝ կառավարություն-ընդդիմություն բախումն ակնհայտ էր։ Լուսավոր Հայաստանի անդամների քննադատությունից վրդովված Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․ «Ինչի՞ պիտի անձերի դեմ պայքարենք, այ գնանք փոխնախարարի պաշտոն ստանանք, ներսից կամաց կառուցենք։ Հիմա եկել դառել են հեղափոխության հիմնական արբրիտրաժը՝ ով ա հավատում, ով չի հավատում, իրենք էլ հեղափոխության հավատաքննիչն են։ Մեկ էլ ասում են՝ հեղափոխություն չի եղել։ Հլը մի հատ դեմներդ ու կողքերդ նայեք, բա որ հեղափոխություն չի եղել, դուք 18 հոգով ի՞նչ գործ ունեք էստեղ նստած»։ Նիստից հետո Էդմոն Մարուքյանը պատասխանեց վարչապետին, «Սա ցույց չի, կներեք, սա գործադիր իշխանություն է, հետևաբար պետք է Փաշինյանը մի բան անի, որ հեղափոխական Նիկոլ Փաշինյանի ու կառավարիչ Նիկոլ Փաշինյանի մեջ դերերի տարանջատում տեսնենք։ Մենք շատ լավ ճանաչում ենք հեղափոխական Նիկոլ Փաշինյանին, բայց կառավարիչ Նիկոլ Փաշինյանն էսօր շատ վատ պահեց իրեն»։