Հայաստան եկած բժիշկների ղեկավարի գործունեությունը ֆրանսիական հիվանդանոցում դադարեցվել է

Հայաստան եկած բժիշկների ղեկավարի գործունեությունը ֆրանսիական հիվանդանոցում դադարեցվել է

Օրեր առաջ մենք հրապարակեցինք ֆրանսահայ բժիշկ Ժան Միշել Էքերյանի հարցազրույցը «Հրապարակի» հետ, որում բժիշկը պատմում էր, թե ինչ պայմաններում է ձևավորվել Ֆրանսիայից Հայաստան ժամանած բժիշկների խումբը։ Նյութում մենք գրել էինք նաև, որ խումբը ղեկավարած «Կոշեն» հիվանդանոցի բժիշկ Ալեքսանդր Մինիոնի գործունեությունը դադարեցվել է։ Ձեզ ենք ներկայացնում այն փաստաթուղթը, որով դադարեցվել է երբևէ covid 19 չբուժած բժշկի գործունեությունը։ Փաստաթղթում, որը մենք ֆրանսերենից հայերեն ենք թարգմանել,  նշված են նաև գործունեության դադարեցման պատճառները։ 

«Հաշվի առնելով հանրային առողջության օրենսգրքի Լ. 6143-7 հոդվածը,

 Հաշվի առնելով տնօրինության գործադիր կարգի  թիվ 2013318-0006  հրամանագիրը՝ փոփոխված  2013 թվականի նոյեմբերի 14-ին, նյութերի ամրագրմումը՝ հաստատված  AP-HP- ի  գլխավոր տնօրենի կողմից, ուղղված  հիվանդանոցների խմբերի տնօրեններին, այն հիվանդանոցների տնօրեններին, որոնք չեն գտնվում հիվանդանոցների խմբի կազմում, HAD- ի տնօրենին և ընդհանուր հետաքրքրություն  ներկայացնող որոշ ոլորտների տնօրեններին:

Հաշվի առնելով 2019-ի հուլիսի 5-ի հրամանը ՝ Պարոն Սերժ Մորելին որպես Փարիզի համալսարանի, GH APHP  կենտրոնի  տնօրենի պաշտոնավարման համար  նշամակման մասին,

Հաշվի առնելով 2005 թ. սեպտեմբերի 22-ի հրամանագիրը՝ հիվանդանոցի պրակտիկ մասնագետ Պարոն Ալեքսանդր Մինիոնին որպես համալսարանական պրոֆեսորի աստիճանի առաջադրման և պաշտոնավարման մասին  որոշումը,  
 
Հաշվի առնելով պրոֆեսորներ Մարկ Սամամայի՝ DMU բժշկական տնօրեն, և Քրիստոֆ Բիլարդի՝ վերակենդանացման բաժանմունքի վարիչ, թվագրված 2020 թվականի ապրիլի 15-ի մանրամասն զեկույցը,

 Հաշվի առնելով պրոֆեսոր Մարկ Սամամայի նամակը՝ թվագրված  2020 թվականի ապրիլի 21-ին,

Հաշվի առնելով 2020 թ. ապրիլի 21-ին և 22-ին պրոֆեսորներ՝ պր. Սաբրի Դալլելի,  պր. Մարկո Ալիֆանոյի, պր. Մելանի Ֆրոմանտինի տված հարցազրույցների ամփոփագրերը, 

Տեսնելով GH APHP- ի CMEL- ի նախագահ, Փարիզի համալսարանական կենտրոն, պրոֆեսոր Կլէր Պոյարդի և  GH AP-HP ճգնաժամային բժշկական տնօրեն, Փարիզի համալսարանական կենտրոնի, պրոֆեսոր Ալեն Քարիուի նամակը՝ թվագրված  2020 թվականի ապրիլի 24-ին,

Հաշվի առնելով, Հանրային առողջության օրենսգրքի  Լ.6143-7-րդ հոդվածը, որը գլխավոր տնօրենին վերապահվում է ոստիկանության իրավասություն՝ ապահովելու  AP-HP հիվանդանոցների պատշաճ գործունեությունը և իրականացնելու իր  լիազորված հեղինակությունը ամբողջ անձնակազմի համար, մասնավորապես, ապահովելով ծառայության շարունակականությունը և կանխելով լուրջ միջադեպերը:

Հաշվի առնելով արտակարգ դրության ներկայիս ժամանակահատվածը՝

«Կովիդ 19» համաճարակի հետ կապված առողջական ճգնաժամը, որ հանգեցրել է  AP-HP  հիվանդանոցների խնամքի ծառայությունների անհապաղ վերակազմավորումը համապատասխանաբար դիմակայելու  արտակարգ իրավիճակին, դրանից այն կողմ, իրենց սովորական ընդունելության կարողություններից դուրս վերակենդանացման բաժանմունքներում և ինտենսիվ բժիշկների կողմից  խնամքը կազմակերպելով,  գոյություն ունեցող ծանր վիճակում գտնվող հիվանդների ներհոսքը ապահովելով և, հետևաբար, ներգրավվելով անմիջականորեն կենսական կանխատեսումները: 

Հաշվի առնելով, այս բացառիկ հանգամանքները, որ  հանգեցնում են նրան, որ հիվանդանոցների անձնակազմից հարկ է՝ պահանջել  և, ավելի շուտ, նույն բժշկական անձնակազմին պարտադրել, նույնիսկ ավելին՝ խստորեն պահպանել  հրահանգները, ինչպես նաև բացարձակ հարգանքը՝ գերատեսչության ծառայությունների կամ կառույցների ղեկավարների կողմից սահմանված խնամքի կազմակերպման հարցում, հետևելով համապատասխան ցուցումներին։ Վերջապես, երաշխավորել պետական ​​հիվանդանոցային ծառայության շարունակականությունը, եւ նման պայմաններում՝ խնամվող հիվանդների անվտանգությունը:

Հաշվի առնելով պրոֆեսոր Ալեքսանդր Մինիոնի հանդեպ անվստահությունը և նրա կասկածելիությունը, որը հարցականի տակ է դնում Կոշէնի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի վարիչի և անզգայացման վերակենդանացման DMU- ի բժշկական տնօրենի որոշումները, ովքեր առողջության լուրջ ճգնաժամի պայմանների համատեքստում նախավիրաբուժական բժիշկներ են, մասնավորապես, ծառայության բաժնի, որը չի բուժում covid-19 հիվանդներին։ Եւ ղեկավարի կողմից տրված հանձնարարության կատարման մերժումը, որն իր ծառայության ընթացքում համարվում է ծառայության պատշաճ գործունեության խախտում:

Հաշվի առնելով, որ պրոֆեսոր Ալեքսանդր Մինիոնի կողմից անհաջող գործունեությունը, հնչեցված ոչ պատշաճ դիտողությունները ՝ արված Կոշէնի հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բազմաթիվ  անդամներին, մասնավորապես, պրոֆեսոր Քրիստոֆ Բայլարդին՝ ապրիլի 11-ին և ապրիլի 6-ին 

2020 թիվ՝ Մարկ Սամամային, համարվում են մասնավոր լուրջ այն առումով, որ հաշվի է առնվում այս ծառայության վերակենդանացման գործունեությունը և  այս գործունեության բնույթը ներկայիս առողջական ճգնաժամի պայմանների համատեքստում:

Հաշվի առնելով բոլոր այս կրկնվող փաստերը հիվանդանոցային պրակտիկայով զբաղվող համալսարանական պրոֆեսորի կողմից, սրանք հանդիսանում են խոչընդոտ ծառայության եւ պատշաճ գործունեության համար` առողջապահական աննախադեպ ճգնաժամի համատեքստում, որն, ամենայն հավանականությամբ, կարող է վտանգել ծառայության շարունակականությունը և հիվանդների անվտանգությունը:

Հաշվի առնելով նման ծայրահեղ հանգամանքներում նմանատիպ ռիսկերի անթույլատրելիությունը պահանջ է դրվում պրոֆեսոր Ալեքսանդր Մինիոնին հեռացնել ծառայությունից, որպեսզի վերջապես վերջ դրվի նրա կողմից՝ կրկնվող անկարգություններին:

Հոդված 1. Կասեցնել Պրոֆեսոր Ալեքսանդր Մինյոնի հիվանդանոցային գործառույթը ` որպես նախազգուշացում և ի շահ կենտրոնի ծառայության։

Հոդված 2. Ամբողջ կասեցման տևողության ընթացքում, պրոֆեսոր Ալեքսանդր Մինիոնը չի կարող ոչ իր գործառույթներն իրականացնել, ոչ էլ մուտք գործել Կոշենի հիվանդանոցի տարածք:

Հոդված 3. Կասեցման տևողության ողջ ընթացքում պրոֆեսոր Ալեքսանդր Մինիոնը պահպանում է իր պարգևատրությունները:

 Հոդված 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում շահագրգիռ կողմին ծանուցելուց հետո:

 Հոդված 5. Այս որոշումը կտեղեկացվի առողջության և բարձրագույն կրթության, հետազոտությունների և նորարարությունների նախարարություններին:

 Փարիզ, 28 ապրիլի, 2020 թ

Սերժ Մորել

GH APHP- ի տնօրեն. Կենտրոն – Փարիզի համալսարան»,- ասված է Մինիոնի գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ փաստաթղթում։

Փաստաթղթի թարգմանությունը՝ Սյուզի Եփրեմի