Հանրապետականներն արգելափակել են պետական պարտքի ավելացումն արտոնող օրինագիծը

Հանրապետականներն արգելափակել են պետական պարտքի ավելացումն արտոնող օրինագիծը

Միացյալ Նահանգների Սենատում Հանրապետական կուսակցությունն արգելափակել է այն միջոցառումների փաթեթը, որոնք նախատեսում էին ԱՄՆ կառավարության ֆինանսավորման երկարաձգում, եւ ներառում էր նաեւ օրինագիծ, որը նախատեսում էր պետական պարտքի ավելացում։ Այս մասին հայտնում է ամերիկյան Bloomberg պարբերականը։ Փաթեթը եւ դրանում ներառված պետական պարտքի ավելացման օրինագիծը առաջարկվել էր Դեմոկրատների կուսակյցության կողմից։ Սենատի Հանրապետական խմբակցությունը արգելափակեց այն՝ ընթացիկ ֆինանսական տարվա ավարտից երեք օր առաջ։ Հիշեցնենք, որ ֆինանսական տարվա ավարտը սեպտեմբերի 30-ն է։ Նշենք, որ ավելի վաղ, ԱՄՆ Ֆինանսների նախարար Ջաննեթ Յելլենը նամակով դիմել էր Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիին, խնդրելով ապահովել Կոնգրեսի աջակցությունը պետական պարտքի սահմանաչափի ավելացման հարցում, նախազգուշացնելով, որ հոկտեմբերին դաշնային պահուստները կարող են ավարտվել։