Աստղագուշակ ապրիլի 16-ի համար
ԽՈՅ
Առավոտյան ավելի լավ է կարևոր որոշումներ չընդունել։ Դուք հակված կլինեք չափազանց կտրուկ ձևակերպումների, կարող եք ավելորդ բաներ ասել։ Հետևաբար, հնարավորության դեպքում սահմանափակեք շփումը գործընկերների և ընտանիքի անդամների հետ: Արդեն օրվա կեսին զգացմունքները կհարթվեն, հենց այդ ժամանակ էլ արժե անցնել ամենապատասխանատու գործերին։ Լսեք ավելի փորձառու աշխատակիցների կամ գործընկերների խորհուրդները, դրանք, անշուշտ, օգտակար կլինեն:
Երեկոն արժե անցկացնել մտերիմների, ընկերների և հարազատների հետ: Նրանք, ովքեր հարաբերություններ են փնտրում, հնարավորություն կունենան հաճելի ծանոթություններ հաստատել։
ՑՈՒԼ
Օրը սկսեք մանրուքների նկատմամբ ուշադրություն պահանջող առաջադրանքներով։ Դուք հստակ, հավաքված և կարգապահ կլինեք, չեք շեղվի և արագ գլուխ կհանեք ամեն ինչից: Բիզնեսով զբաղվող Ցուլերը պետք է ժամանակ հատկացնեն գրասենյակի կահավորման և գործընկերների հետ կապերի ամրապնդման համար:
Երեկոն բարենպաստ կդասավորվի, եթե հաջողվի չկենտրոնանալ նյարդայնացնող մանրուքների վրա։ Լավ կլինի մասնակցել սոցիալական միջոցառման կամ ժամանակ անցկացնել մեծ ընկերախմբուբ։ Չեն բացառվում հեռանկարային ծանոթությունները, որոնք կարող են ռոմանտիկ պատմության կամ երկարատև բարեկամության սկիզբ դառնալ:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Կիսվեք ձեր գաղափարներով, նոր բան առաջարկեք: Ղեկավարությունը կգնահատի ձեր ծրագրերը և կօգնի իրականացնել դրանք: Հնարավոր կլինի զբաղվել վաղուց լուծում պահանջող աշխատանքային հարցերով։ Երկվորյակ-բիզնեսմենների համար ճիշտ ժամանակն է նոր կապեր հաստատել բիզնես գործընկերների հետ և ներդրողներ ներգրավել: Մի անտեսեք փորձառու և ազդեցիկ մարդկանց խորհուրդները, դրանց հետևելով ավելի արագ կհասնեք ցանկալի արդյունքի:
Անձնական կյանքում մեծ փոփոխություններ չեն սպասվում։ Երեկոն սիրելիի հետ անցկացնելը լավ գաղափար կլինի, բայց երեկույթի գնալը նույնպես վատ չի լինի: Ընտրեք այն, ինչ ցանկանում եք:
ԽԵՑԳԵՏԻՆ
Դժվար թե ցանկանաք զբաղվել քրտնաջան աշխատանքով։ Շատ ավելի հակված կլինեք շփվելու։ Հետևաբար, հնարավորության դեպքում զբաղվեք այն հարցերով, որոնք պահանջում են քննարկում և փոխգործակցություն գործընկերների հետ:Հանգստությունն ու բարյացակամությունը ուրիշների աչքում ձեր վարկանիշը կբարձրացնեն: Այնուամենայնիվ, կարևոր մանրամասներն անտեսելու վտանգ կա, այնպես որ ամենապատասխանատու գործերը փորձեք տեղափոխել մեկ այլ օր:
Երեկոն հատկապես բարենպաստ կդասավորվի այն Խեցգետինների համար, ովքեր կցանկանային հանդիպել ռոմանտիկ զուգընկերոջ։ Իմաստ ունի գնալ սոցիալական միջոցառման, այցելության կամ երեկույթի, այնտեղ դուք կհմայեք բոլորին:
ԱՌՅՈՒԾ
Կարիերայում կամ բիզնեսում նկատելի բեկում սպասել պետք չէ, բայց փայլուն և շնորհքով կլուծեք բոլոր ընթացիկ խնդիրները: Հարմար պահ է կիսատ գործերն ավարտելու և թերությունները շտկելու համար։ Գործընկերները տրամադրված են համագործակցության և փոխօգնության։ Առյուծ-գործարարները ավելի լավ է զբաղվեն գրասենյակի կազմակերպմամբ և նոր աշխատանքային գործընթացների հաստատմամբ:
Երեկոյան կարող եք անհանգստություն զգալ առանց որևէ ակնհայտ պատճառի: Վերլուծեք փաստերը, ամենայն հավանականությամբ, դուք անհանգստանալու իրական պատճառներ չունեք: Հնարավոր են բողոքներ ընտանիքի անդամներից, բայց ձեր հանգստությունն ու վստահությունը կօգնեն հանգուցալուծել կոնֆլիկտը:
ԿՈՒՅՍ
Օրը նոր հեռանկարներ կբացի, ուստի կարևոր է հնարավորինս ակտիվ գործել: Կուտակված փորձը կօգնի ձեզ հասկանալ բարդ խնդիրները, իսկ գործընկերներն ու համախոհները ուրախությամբ կաջակցեն ձեր նախաձեռնությանը: Կույսերը, ովքեր վաղուց ցանկանում էին ղեկը վերցնել իրենց ձեռքը, դա անելու հնարավորություն կունենան։
Անձնական կյանքում գործերը կարող են մի փոքր ավելի վատ լինել, քանի որ դուք կենտրոնացած կլինեք այլ բանի վրա։ Չեն բացառվում սիրելիի հետ փոքր տարաձայնությունները։ Փորձեք ավելի շատ ժամանակ անցկացնել միասին, և այդ ժամանակ կհաջողվի արագ հաղթահարել բոլոր անախորժությունները։
ԿՇԵՌՔ
Արժե կենտրոնանալ ընթացիկ խնդիրների վրա, մասշտաբային նախագծերն ավելի լավ է սկսել մեկ այլ օր։ Սկսածն ավարտին հասցրեք, ստուգեք՝ արդյոք ինչ-որ տեղ սխալվել եք թե ոչ: Մտածեք ապագայի պլանների մասին։ Կշեռքների մեծամասնության համար բիզնես գործընկերների և կոլեգաների հետ հեշտ չի լինի ընդհանուր լեզու գտնելը։ Ուշադրություն դարձրեք հուզական վիճակին, կարևոր է լարված պահերին ինքներդ ձեզ ոգևորեք:
Երեկոյան զբաղվեք ինչ-որ հաճելի բանով, ժամանակ հատկացրեք հոբբիին կամ հոգ տարեք ձեր մասին։ Չեն բացառվում մտերիմների հետ տարաձայնությունները, ուստի ավելի լավ է խուսափել լուրջ խոսակցություններից:
ԿԱՐԻՃ
Աշխատավայրում դրսևորվելու և ղեկավարությունից արժանի գովասանքի արժանանալու հնարավորություն կլինի։ Դուք վճռական եք մրցելու և հաղթելու համար, աստղերը ձեր կողքին են, ուստի հաղթելու հավանականությունը մեծ է։ Կարիճ գործարարների համար լուրջ փաստաթղթեր կազմելու և բյուրոկրատական հարցերը լուծելու ժամանակն է։ Ձեր աճող հմայքը կստիպի մարդկանց ցանկանալ ձեզ ցուցաբերել բոլոր հնարավոր օգնությունները: Վատ ժամանակ չէ անշարժ գույքի գործարքների համար:
Անձնական կյանքում ամեն ինչ լավ կստացվի, եթե դուք ինքներդ կոնֆլիկտ չհարուցեք։ Հարազատների նկատմամբ զգայունություն և ըմբռնում դրսևորեք, այդ դեպքում նրանք ձեզ հետ վիճելու ցանկություն չեն ունենա։
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Առավոտյան գործընկերների և ծանոթների հետ շփումը չի ստացվի։ Դժվարկ կարտահայտեք ձեր դիրքորոշումը՝ վախենալով տարաձայնություններից: Մի ստանձնեք գլոբալ գործեր, խուսափեք լուրջ քննարկումներից։ Հնարավորության դեպքում կենտրոնացեք ընթացիկ աշխատանքի վրա: Գործընկերները կփորձեն շեղել ձեզ ոչ էական պատճառներով։ Հետևաբար, ձեզ հարկավոր է առավելագույն ուշադրություն, որպեսզի սխալներ թույլ չտաք:
Բայց արդեն երեկոյան ամեն ինչ նկատելիորեն կբարելավվի։ Դուք կտեսնեք շատ բաների լուսավոր կողմը։ Որոշ Աղեղնավորների նոր ծանոթություն է սպասվում, որը կարող է վերածվել ռոմանտիկ հետաքրքրության։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ
Շրջապատող իրարանցումը կշեղի ձեզ ընթացիկ գործերից։ Մի շտապեք որոշումներ կայացնել, նախ մտածեք և կշռադատեք ամեն ինչ: Ավելի լավ է հրաժարվել պաշտոնական ատյաններ այցելություններից: Հնարավորության դեպքում կենտրոնացեք ձեր սկսած գործերն ավարտին հասցնելու վրա: Այծեղջյուրները, ովքեր զբաղվում են հաշվապահությամբ կամ ֆինանսներով, հատկապես պետք է զգույշ լինեն և կրկնակի ստուգեն բոլոր գործարքները: Եթե կարողանաք կենտրոնանալ կարևորի վրա, հնարավորություն կունենաք շտկելու ավելի վաղ թույլ տված սխալները։
Երեկոյան զգացմունքային ֆոնը կհարթվի։ Սիրելիի հետ հարաբերությունները նոր գույներով կփայլեն։ Դժվար օրից հետո կարող եք լավ հանգստանալ։
ՋՐՀՈՍ
Կկարողանաք առաջարկներ ներկայացնել աշխատանքային հոսքերը բարելավելու համար, որոնք բուռն հավանության կարժանանան գործընկերների և ղեկավարության կողմից: Հարմար պահ է բանակցությունների և հրապարակային ելույթների համար։ Ձեր տեսակետը պաշտպանելու ձեր ունակությունը գերազանց կլինի: Ջրհոս-գործարարները պետք է զբաղվեն պայմանագրերի ստորագրմամբ և լուրջ փաստաթղթերի ձևակերպմամբ։ Այս աշխատանքը կպահանջի բծախնդրություն, բայց արդյունքն անպայման կուրախացնի:
Հավանական են նոր ծանոթություններ, ընդ որում՝ ինչպես ռոմանտիկ, այնպես էլ գործնական։ Մտերիմների հետ հարաբերությունները լիովին կախված կլինեն ձեր տրամադրվածությունից և ձեր ասած խոսքերից:
ՁԿՆԵՐ
Ամենակարևոր գործերը տեղափոխեք օրվա առաջին կես։ Ձեզ համար ավելի հեշտ կլինի ընդհանուր լեզու գտնել աշխատակիցների հետ և կատարել բարդ առաջադրանքներ։ Բիզնեսով զբաղվող Ձկների համար բանակցելու ճիշտ ժամանակն է: Հետևեք պլանին, մի տարվեք մանրուքներով, այնուհետև մոտ ապագայում կկարողանաք հաջողություն ապահովել ձեր բիզնեսում։
Երեկոյան մոտ հնարավոր է տրամադրության որոշակի անկում, չնչին սխալների վրա կանգ առնելու հակում: Մտերիմների հետ հարաբերություններում կարող են դժգոհություններ առաջանալ, անհեթեթությունների շուրջ վեճերի հավանականություն կա։ Խուսափեք զգայուն թեմաներով լուրջ քննարկումներից և խոսակցություններից:
Կարծիքներ