«Ժամանակ». Հանրաքվեն՝ առաջին պլանում

«Ժամանակ». Հանրաքվեն՝ առաջին պլանում

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վարազդատ Կարապետյանը եւ Վահե Ղալումյանը առաջարկում են փոփոխություն կատարել «Հանրաքվեի մասին» օրենքում:

Նրանք առաջարկում են, որ Հայաստանի վարչատարածքային փոփոխությունները եւս ընդունվեն հանրաքվեի միջոցով: Սա արվում է համայնքների խոշորացման հարցում հանրության տեսակետը լսելի դարձնելու նպատակով:


Գաղտնիք չէ, որ Հայաստանի համայնքների բնակիչների մի մասը դեմ է համայնքների խոշորացմանը, եւ ամենալավ միջոցը պարզելու, թե ինչպիսին են հանրային տրամադրությունները այս հարցում՝ հանրաքվեն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում