«Հրապարակ»․Մակունցը՝ ԶԼՄ-ներին վեթթինգի ենթարկելու մասին

«Հրապարակ»․Մակունցը՝ ԶԼՄ-ներին վեթթինգի ենթարկելու մասին

Ճի՞շտ  են տեղեկությունները, որ դատական իշխանությունը վեթթինգի ենթարկելուց հետո իշխանությունն անցնելու է չորրորդ իշխանությանը՝ ԶԼՄ-ներին․ մեր լրագրողը հետաքրքրվել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցից:

«Ես առաջին անգամն եմ լսում»,- ասել է նա՝ ասես իրենց խմբակցությունում չեն 24-ժամյա ռեժիմով լրագրողների «միսը ծամում», մեր աղբյուրները բացահայտելու ուղիներ ման գալիս, ինչի առթիվ մի քանի պատգամավոր ինքնախոստովանական «ցուցմունքով» են հանդես եկել եւ անգամ մեր գործընկերներից մեկին գումար են առաջարկել՝ իր աղբյուրը նշելու դիմաց։

«Նման բան չկա, չորրորդ իշխանությունն անձեռնմխելի է ու չափազանց կարեւոր, նման բան չի կարող լինել»,- ասել է Մակունցը։