Apple-ը զիջել է առաջատարի իր դիրքերը
Ամերիկյան Apple ընկերությունը զիջել է աշխարհում սմարթֆոնների խոշորագույն արտադրողի իր դիրքերն ու իջել երկրորդ հորիզոնական, տեղը զիջելով հարավ-կորեական Samsung ընկերությանը։ Համաձայն առկա վիճակագրական տվյալների, այս տարվա առաջին եռամսյակում iPhone-ների մատակարարման ծավալները նվազել են 10 տոկոսով։ Դա տեղի է ունեցել Android-ով աշխատող սմարթֆոնների մրցակցության սրման հետեւանքով։
Հիշեցնենք, որ դեռ այս տարվա դեկտեմբերին Apple-ը շարունակում էր մնալ առաջատարը՝ աշխարհում որպես սմարթֆոն արտադրող ընկերություն։ Այս տարվասկզբին ամերիկյան տեխնոհսկան վաճառել է 50,1 միլիոն միավոր սմարթֆոն։ Անցյալ տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել էր 55,4 միլիոն միավոր։ Չինաստանում միայն Apple-ի արտադրանքի մատակարարումները կրճատվել են 2,1 տոկոսով։
Հայտնի է նաեւ, որ այս տարվա առաջին եռամսյակում աշխարհում սմարթֆոնների վաճառքի տվյալները ավելացել են 7,8 տոկոսով, հասնելով 289,4 միլիոն միավորի։ Շուկայում առաջատարը Samsung-ն է 20,8 տոկոս բաժնեմասով, ապա գալիս են՝ Apple - 17,3% եւ Xiaomi - 14,1% ընկերությունները։
Կարծիքներ