Հիտլերի տունը կդառնա ոստիկանական բաժանմունք

Հիտլերի տունը կդառնա ոստիկանական բաժանմունք

Ավստրիայի կառավարությունը որոշել է Բրաունաու-ամ-Իննում գտնվող տունը, որտեղ ծնվել է Ադոլֆ Հիտլերը, վերածել ոստիկանական բաժանմունքի, գրում է The New York Times-ը։

Վերանորոգված շենքը, որը ներառում է երկու նոր շենքեր, մարդու իրավունքների ուսուցման գրասենյակ և 20 միլիոն եվրո արժողությամբ վերանորոգված ճակատ (21,75 միլիոն դոլար), որպես ոստիկանության բաժանմունք շահագործման կհանձնվի մնչև 2026 թվականը:
Այս որոշումն իրարամերժ կարծիքների առիթ է դարձել տեղի բնակիչների և պատմաբանների շրջանում: 

Salzburger Vorstadt 15 հասցեում գտնվող տունը, որտեղ Հիտլերն անցկացրել է իր կյանքի առաջին ամիսները, երկար ժամանակ է՝ վեճերի առարկա է։

2017 թվականին շենքը պետականացվել է կառավարության կողմից՝ դրա չարաշահումը կանխելու համար։