Սիրիացի փախստականներին օգնելու համար հավելյալ 436 միլիոն դոլար է հատկացվել

Սիրիացի փախստականներին օգնելու համար հավելյալ 436 միլիոն դոլար է հատկացվել

Ամերիկյան գործող վարչակազմը հավելյալ 436 միլիոն դոլար է հատկացրել՝ սիրիացի փախստականներին հումանիտար օգնություն հատկացնելու համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինկենը՝ ահաբեկչության դեմ պայքարի միջազգային կոալիցիայի նախարարական հավաքի բացման ժամանակ։ ANSA լրատվական գործակալության փոխանցմամբ, ԱՄՆ կողմից այս նպատակի համար կատարած հատկացումները արդեն գերազանցել են 13,5 միլիարդ դոլարը։

Բլինկենը նաեւ ասել է, որ կոալիցիայի համար առաջնահերթ կարեւորություն է հանդիսանում այն, որ կայունանա իրադրությունը Սիրիայում եւ այն երկրներում, որոնք տուժել են ԻՊ գործունեությունից։ Նա նաեւ կարեւոր է համարել ԻՊ մնացորդների դեմ պայքարի շարունակումը Իրաքում եւ Սիրիայում։