Իգոր Պոպովը հերքել է Նիկոլ Փաշինյանին

Իգոր Պոպովը հերքել է Նիկոլ Փաշինյանին

ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ, ՌԴ ԱԳ նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Իգոր Պոպովը պատասխանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «44-օրյա պատերազմի ծագումը» հոդվածին։

Հարց․ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է «44 օրյա պատերազմի ծագումը։ վերտառությամբ հոդված, որում խոսվում է այն մասին, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ ներկայացրած ռուսական առաջարկները չեն պարունակել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը եւ հանգեցրել են միայն այն բանին, որ Ադրբեջանին վերադարձվեն յոթ շրջանները։ Ինչ կարող եք ասել ռուսական կողմի առաջարկությունների մասին։

Պատասխան․ Ռուսական առաջարկություններ ասելով, ամենայն հավանականությամբ հասկացվում է փուլային կարգավորման պլանը, որի վերջին խմբագրությունը կողմերին փոխանցվել էր 2019 թվականի հունիսին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից։ Այդ պլանի հիմքում շատ բան կա Լեռնային Ղարաբաղյան կարգավորման առնչությամբ Կազանյան փաստաթղթում արձանագրված սկզբունքներից՝ առաջին փուլում հինգ շրջանի վերադարձ, երկրորդ փուլում, երկու շրջանի, ընդ որում, ինչը ցանկանում եմ ընդգծել հատուկ կերպով, ԼՂ արվելու էր ԼՂ կարգավիճակը որոշելու համատեղությամբ։ Երեւանի շահերը արտացոլող տարրերից է առաջին փուլում Լեռնային Ղարաբաղի իրավասության ճանաչումը՝ ապահովելու իր բնակչության լիարժեք կենսագործունեությունը, ԼՂ մասնակցությունը ԵԱՀԿ նիստերին, ապաշրջափակումը, սահմանների բացումը, կողմերի կողմից ուժի չկիրառման հանձնառության ստանձնումը եւ այլն։ Ուստիեւ հաստատել, որ Ռուսաստանը առաջարկել է միայն հենց այնպես վերադարձնել յոթ շրջանները եւ մոռանալ կարգավիճակի մասին ու հանգստանալ, չի համապատասխանում իրականությանը։

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման խնդրի լուծմանը, ապա բանակցային սեղանին վերջին տարիներին դրված առաջարկները նախատեսում էին վերջնական նպատակի համար, մեջբերում եմ՝ «Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը որոշելու համար անցկացնել կողմերի կողմից համաձայնեցված ժամկետներում, ՄԱԿ կամ ԵԱՀԿ հովանու ներքո համաժողովրդական քվեարկություն, որը կարտահայտեր ԼՂ ժողովրդի ազատ կամարտահայտությունը, կունենար իրավական պարտադիր բնույթ, միջազգային նորմերին եւ սկզբունքներին համապատասխան։

Ընդ որում, հարցի կամ հարցերի ձեւակերպումը, որոնք դրվելու են հանրաքվեի, որեւէ կերպ սահմանափակված չեն լինելու եւ քվեարկության ցանկացած արդյունք հարգվելու է կողմերի կողմից։ Ի դեպ Լաչինի միջանցքի լայնությունը եւ կարգավիճակը նույնպես առաջարկվում էր քննարկել երկրորդ փուլում, երբ կվերադարձվեին Լաչինի եւ Քելբաջարի շրջանները։ Ոչ հայկական, ոչ ադրբեջանական կողմը չի մերժել այս առաջարկները, թեեւ ամբողջական համաձայնության հասնել հնարավոր չի եղել, սակայն ամենից կարեւորը այն է, որ բանակցությունները ընթացել են մշտապես մինչեւ 2018 թվականը, երբ Երեւանը նոր մոտեցումներ առաջ քաշեց։