Գիշերային ակումբ եւ խաղատուն այցելելու դեպքում դատավորները կթիրախավորվեն․ տեսանյութ 

Գիշերային ակումբ եւ խաղատուն այցելելու դեպքում դատավորները կթիրախավորվեն․ տեսանյութ 
Գիշերային ակումբ եւ խաղատուն այցելելու դեպքում դատավորները կթիրախավորվեն․ տեսանյութ 

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում դատավորների հավաք է կազմակերպվել՝ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի գլխավորությամբ։ 

Վարդազարյանը սկզբում նշեց, որ դատավորները չկաշկանդվեն լրագրողների ներկայությամբ եւ ազատ իրենց հարցերը հղեն, ապա նշեց, որ իրենք որդեգրել են բաց-թափանցիկ գործելաոճ։ Երկրորդ քայլը, որը կատարելու են գումար են տրամադրելու՝ տեխնիկա ձեռք բերելու համար։

Իսկ երրորդ նորությունը, որը հայտնեց Վարդազարյանն այն է, որ դատավորներին տրամադրվելու է պետհամարինշ։ Այդպիսով ճանապարհատրանպորտային խախտման դեպքում դատավորները կթիրախավորվեն․ «Գիշերային ակումբների եւ խաղատան առջեւ այդ պետհամարանիշով հայտնվելու դեպքում, նույնպես կթիրախավորվեն»,-եզրափակեց Վարդազարյանը։

Նշենք, որ այսօրվա հավաքին բավականին քիչ դատավորներ են մասնակցում, մոտավորապես՝ քառասուն հոգի։