Փոխքաղաքապետն ու «Իմ քայլի» պատգամավորը ներկա են դպրոցի տնօրենի ընտրությանը

Փոխքաղաքապետն ու «Իմ քայլի» պատգամավորը ներկա են դպրոցի տնօրենի ընտրությանը

Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան հ.19 հիմնական դպրոցում մեկնարկած տնօրենի ընտրությունը շարունակվում է։ Դպրոցի տնօրենի թափուր հաստիքի համար պայքարող  հինգ թեկնածուները՝ դպրոցի նախկին տնօրեն Լիանա Աշրաֆյանը, Անժելա Կարապետյանը, Տաթևիկ Մարաբյանը, Անուշ Մարտիրոսյանը, Արմինե Մարտիրոսյանը պետք է ներկայացնեն  դպրոցի զարգացման վերաբերյալ իրենց տեսլականները։

Ելույթների համար նախատեսված է 20-25 րոպե։

Այս պահին ելույթ է ունենում Անուշ Մարտիրոսյանը։

Նշենք, որ Անուշ Մարտիրոսյանի ելույթի ժամանակ ուշացումով ժամանեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը, նրան, այնուամենայնիվ, թույլ տվեցին մասնակցել միջոցառմանը։ Հենց նոր ժամանեց նաև Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը։