Բանկերը պետք է նշեն վարկերի ամբողջական ծավալը 

Բանկերը պետք է նշեն վարկերի ամբողջական ծավալը 

Հոկտեմբերի 23-ից Ռուսաստանում բանկերը վարկային գովազդներում պարտավոր կլինեն նշել, թե առաջարկվող վարկային կամ փոխառային պրոդուկտի ամբողջական ծավալը որքան է կազմում։ Այս մասին հայտնում է ՌԴ ԿԲ մամուլի ծառայությունը։

Նոր օրենքի համաձայն, արգելվում է գովազդել միայն «գրավիչ» տոկոսադրույքները։ Դրա փոխարեն, բանկերն ու վարկային կազմակերպությունները գովազդում պարտավոր են նույն մեծության տառաչափով, ինչ որ «գրավիչ» դրվագներն են, ներկայացնել առաջարկվող վարկային կամ փոխառային պրոդուկտի մասին ամբողջական տվյալներ, այդ թվում նաեւ՝ ամբողջ ծավալը եւ այլն։ Դրանով, ըստ ՌԴ ԿԲ-ի, սպառողը հնարավորություն կունենա միանգամից տեսնել, թե «ինչի մեջ է մտնելու» այդ պրոդուկտը ձեռք բերելիս եւ իր համար ավելի ձեռնտու պայմաններով պրոդուկտներ ձեռք կբերի կամ իր ֆինանսական գործողություններում ավելի ճիշտ կկողմնորոշվի։ Դա էլ իր հերթին քաղաքացիների մոտ սեփական ֆինանսական բեռի հանդեպ պատասխանատվությունն ավելի կբարձրացնի։