Մոտ 1 միլիարդ աննախադեպ ծախս և «նախադեպային» աղբ

Մոտ 1 միլիարդ աննախադեպ ծախս և «նախադեպային» աղբ

Դե ինչ, քաղաքային իշխանությունները որոշել են աննախադեպ Նոր տարի անել․ մոտ 1 միլիարդ դրամի ծախսեր՝ տոնակատարությունների, համերգների ու ամենի համար։ ծախսեր, փայլեր, բրդուճներ, Բրեգովիչ, զբոսարշրջիկների սպասումներ, տարբեր անակնկալների խոստումներ՝ կառավարության անդամների մակարդակով։

Սա, եթե հիշում ենք, կարծրատիպեր կոտրելու, նոր մշակույթի ու նորն ընձյուղելու համար է։ Թե քանի զբոսարշիկ եկավ և ինչով արդարացրեց իշխանությունները հաշվարկները, ցույց կտա ժամանակը, և հույս ունենք՝ նաև իշխանությունները թվեր կներկայացնեն։ Բայց մի բան հստակ է և դա այն է, որ միլիարդանոց շուքով նշվոց մայրաքաղաքն ահավոր կեղտոտ է և հատկապես կեղտոտ է հրապարակամերձ տարածքը։
Զորօրինակ՝ այս կադրերը արել ենք այսօր առավոտյան՝  Հանրապետության հրապարակից մի քանի մետր հեռավորության վրա։ Կադրերում՝  Աբովյանից մինչև Տերյան հատվածն ընդգրկող Արամի փողոցն է։