Մահացել է Մաքսիմ Հովհաննիսյանը

Մահացել է Մաքսիմ Հովհաննիսյանը

Կյանքի 87-րդ տարում մահացել է հայ արձակի տաղանդավոր ներկայացուցիչ, հրապարակախոս, լրագրող եւ հանրային գործիչ Մաքսիմ Հովհաննիսյանը:

Նա 1960-ականներին Արցախում սկզբնավորված ազգային զարթոնքի մունտեիկներից էր, հայտնի 13-ի նամակի փաստացի հեղինակը: Երկար տարիներ աշծատել է մարզային ռադիոյում՝ որպես գլխավոր խմբագիր: 1988-ին նշանակվել է «Խորհրդային Ղարաբաղ» թերթի գլխավոր խմբագիր:

Այդ տարիներին թերթը համահայկական հեղինակություն էր վայելում: Ղեկավարել է նորանկախ Արցախի Լրատվության եւ մամուլի դեպարտամենտը, այնուհետեւ կրկին խմբագրել հանրապետական թերթը: Մաքսիմ Հովհաննիսյանն Արցախի Հանրային հեռուստառադիոյի խորհրդի առաջին նախագահն էր: Մեծ է նրա ավանդն Արցախում մամուլի կայացման գործում: Մաքսիմ Հովհաննիսյանը պատմվածքների եւ վիպակների մի քանի ժողովածուի հեղինակ է: Նրան գրական հռչակ են բերել «Արցախ իմ, ցավ իմ» «Տերունական աղոթք» «Ամարասի զանգերը» պատումները:

Կյանքի վերջին տարիներին հրատարակել է «Չաստվածների խնջույքը» խոհա-փիլիսոփայական մանրապատումների շարքը: Մաքսիմ Հովհաննիսյանի մահը ծանր կորուստ է Արցախի եւ հայկական իրականության համար: