«Արսենալը» հետաքրքրված է «Բարսելոնայի» դարպասապահով 

«Արսենալը» հետաքրքրված է «Բարսելոնայի» դարպասապահով 

Լոնդոնյան «Արսենալը» հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնայի» 31-ամյա դարպասապահ Նետոյով։ Այս մասին հայտնում է Sky Sports-ը։ Ամռանը դարպասապահի տեղափոխությամբ հետաքրքրված էր անձամբ անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Միկել Արտետան։

Ներկայումս լոնդոնյան ակումբը ցանկանում է ամրապնդել իր թիմի դարպասապահների ռեսուրսները եւ պատրաստ է բանակցություններ սկսել մինչեւ սեզոնի վերջը բրազիլացի դարպասապահին վարձակալելու համար, ընդ որում, այնպիսի պայմանով, որ արդեն ամռանը կկարողանա ձեռք բերել նրան մշտական հիմունքներով։ Կատալոնացիները մարզիկի համար պահանջել են 21 միլիոն եվրո։

Պարբերականը գրում է, որ այս հանգամանքը հաշվի առնելով, քիչ հավանական է, որ ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ մարզիկը տեղափոխվի։