Ի՞նչ չափանիշներով է առաջնորդվում ՀՀ նախագահը՝ պաշտոնատար անձանց ընդունելիս

Ի՞նչ չափանիշներով է առաջնորդվում ՀՀ նախագահը՝ պաշտոնատար անձանց ընդունելիս

Լրահոսից տեղեկանում ենք, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Բարձրագույն դատական խորհրդի նոր ընտրված անդամի: Հռետորական հարց է առաջանում. «Ու՞մ հանձնարարությամբ»: Խնդրում եմ, որ որևէ մեկը չարձանքի, թե նախագահին ոչոք չի կարող հանձ­նարարել: 

Հարկատուները հարկերը վճարում են պետական հաստատությունների կողմից իրենց վերապահված լիազորություններն իրականացնելու համար, ոչ ավելին: Երկրորդ հռե­տորական հարցը. «Մինչ այդ ԲԴԽ քանի՞ անդամ է անհատապես արժանացել այդ­պիսի «բարձր պատվի»»:
Ուշագրավը քննարկման թեման է. «Հանդիպմանը մտքեր են փոխանակվել դատա­իրա­վական համակարգում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ: Անդրադարձ է եղել նաև Ազգային ժողովի ընդունած և Հանրապետության նախա­գահի ստորագրմանը ներկայացված՝ ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմա­նադրա­կան օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթին»:

Ինչքանով մենք հասկանում ենք «գյուղատնտեսությունից», սովորաբար, պե­տությունների ղեկավարներն են «մտքեր փոխանակում», մինչդեռ ԲԴԽ «ինչ-որ» անդամ նրան պետք է զեկուցի իրավիճակի մասին, ինչին տեղեկանալուց հետո նա գուցե հարցնի, թե «վնգստացող» դատավորների հարցը (եթե այդպիսիք կան ու որակ են կազմում) երբ է լուծվելու ու հստակ ժամկետ սահմանի: Բայց, արդյոք, ԲԴԽ անդամն օժտված է նման լիազորություններով, կարող է ստանձնել դատա­իրա­վա­կան համակարգում իրականացվող բարեփոխումների պատասխանատվությունը:

Իսկ քննարկվող հարցերը, ըստ էության, ԱԺ համապատասխան հանձնա­ժո­ղովի նախագահի, Արդարադատության նախարարի, ԲԴԽ նախագահի իրա­վասությունների շրջանակում են, գուցե նաև իրավաբան-գիտ­նականների (այդ անձը, կարծես, իրավաբան գիտնական է, ուստիև վերջինների հար­ցով խնդիր չկա): Ի վերջո, խորին հարգանք տա­ծելով պետական ցանկացած պաշ­­տոն­յայի նկատ­մամբ (ինքս էլ եղել այդպիսին), այդուհանդերձ, կարգավիճակ, սու­բոր­դինացիա ու նման բաներ կան:

Տպավորություն է, թե ֆիզիկոսները կատակում են, կատակում են երկրի հետ:

Գագիկ Վարդանյան