Կառավարության նիստի այսօրվա հարցերի 90 տոկոսը չզեկուցվող է կամ գաղտնի

Կառավարության նիստի այսօրվա հարցերի 90 տոկոսը չզեկուցվող է կամ գաղտնի

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է 51 հարց։ Մինչ օրակարգը հաստատելը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով քվեարկության դրվեց նախ չզեկուցվող հարցերի փաթեթը։ Իսկ դրանք ամենաշատն են օրակարգում՝ 51 հարցից 46-ը չզեկուցվող է կամ գաղտնի։ Եվ միայն 5 հարց է, որ զեկուցման ենթակա է։

Մինչ քվեարկությունը՝ կառավարության անդամներից ոմանք առաջարկություններով հանդես եկա՝ որոշ հարցեր դարձնել զեկուցվող, արդյունքում 1-2 հարց ավելացավ զեկուցվողների շարքում։ Ի վերջո, քվեարկության դրվեց և միաձայն ընդունվեց չզեկուցվող հարցերի փաթեթը, որը մոտ 90 տոկոս է կազմում այսօրվա նիստի օրակարգում։ Սա, թերևս, դեմոկրատիայի ցուցիչ է, թե որքանով բաց ու թափանցիկ է անցկացնում գործող կառավարությունը նիստերը, երբ բազմաթիվ հարցեր, որոնք կարևոր են ու գուցե նաև դրանցում հետաքրքիր նրբերանգներ, խնդիրներ, բարձրաձայնման ենթակա դրվագներ կան, դարձնում են չզեկուցվող, որպեսզի հանրությունը տեղյակ չլինի՝ կառավարությունն ինչ որոշում ընդունեց այս կամ այն հարցի վերաբերյալ։ Փաստորեն, կառավարության նիստերը դռնբաց անելն ընդամենը շղարշ էր թափանցիկության, իրականում կարելի է նիստը անել բաց, բայց բազմաթիվ կարևոր հարցեր դարձնել գաղտնի կամ չզեկուցվող։Իսկ նիտին քննարկել պոպուլիստական բնույթի հարցեր՝ պոպուլիստական և անիմաստ զրույցներով։