Չարի սերմը բույն է դրել, խորարմատ է․․․

Չարի սերմը բույն է դրել, խորարմատ է․․․

Արմատը բույսը հողին կապող մաս է ու հնարավոր չէ պատկերացնել բույսի, ծառի աճը՝ առանց արմատի։ Փաշինյանի գալուց հետո տարբեր տեղերից ահազանգեր ենք լսում, որ սուբվենցիոն ծրագրերով հիմնանորոգվող փողոցներում հարյուրավոր ծառերի արմատներ կտրվում են, և ծառերը մնում են ոչ թե արմատների, այլ բների վրա և կարող են տապալվել։ Առաջին հայացքից, երբ նայում ես այդ հզոր ծառերին, նրանք կանգուն են,  և մարդիկ ժամանակավոր կարող են խաբվել, որ նրանց ընկնելու վտանգ չի սպառնում։ Բայց կարճ ժամանակում նման ծառերը տապալվում են և Աստված մի արասցե, որ մոտակայքում մարդ լինի։ Բայց իմ խնդիրը  ահազանգերին արձագանքելուց էլ ավելի կարևոր է։

Երբ հարցնում են՝ թե ինչու՞ Հայաստանում այսպես եղավ, ինչու՞ ամեն ինչ հանձնվեց ու տապալվեց, կուզեի կարդայիք տապալվող ծառերի ահազանգը, անարմատ բույսերի դալկանալը, թոշնելը։ Պետությունը  չի կարող առանց արմատ, առանց պատմություն, առանց մշակույթ  ապրել։ Փաշինյանի տերերը ծառերի օրինակը բոլորից լավ են տիրապետում։ Նրա ձեռքով կտրվում է հայ կաղնու գոյատևման արմատները։ Թվարկե՞մ մեկ- մեկ, կարիք չկա, որովհետև բոլորդ գիտեք, թե ո՜նց են մեր պատմության արմատները ծվենահանվում։, հերոսները վարկաբեկվում։  

Բայց կաղնին կանգուն է, ու մենք մտածում ենք, որ կողքերից արմատները կտրտելով բան չի փոխվում։ Ու շատ մոլորյալներ, որ մտածում են , թե իրենց տունը կա, թե իրենց վտանգ չի սպառնում, թե իրենց բնակավայրը կանգուն է, ժամանակի ընթացքում, իսկ դա երկար ընթացք չի, կհամոզվեն, որ առանց արմատի, առանց պատմության, առանց ինքնության կաղնի չի՜ լինում։ Երբ Գուսան Աշոտը Սյունյաց հողի մասին  ասում էր՝ «Չարի սերմը բույն չի դնի, անարմատ է», նա վստա՜հ էր առավել քան, որ չարի սերմը անարմատ է։ Իսկ այսօր, եթե նա կենդանի լիներ, կգրեր՝ «Չարի սերմը բույն է դրել, խորարմատ է»։ Սյունիքի մարտավարական կետերի, տարածքների հանձնումը ու՞մ ձեռքով կատարվեց։ Նիկոլ Փաշինյանին մեղադրելուց առա՜ջ հասկացե՜ք, թե ում ձեռքով արեց․․․ Ո՞վ բացեց տան դուռը ու թռավ․․․ Կամ այսօր ու՞մ ձեռքերով է հանձնելու Տավուշի գյուղերը․․․ Այո, չարի սերմը բույն է դրել և արմատ է գցել, որի վրա գոյատևում է այս իշխանությունը,  հայաթափվում են տները, գյուղերը,  գլխատվում են հայոց կաղնու արմատները։