Այս սննդակարգը նպաստում է ինտելեկտի աշխատանքին 

Այս սննդակարգը նպաստում է ինտելեկտի աշխատանքին 

Բրիտանական Վորիքսի համալսարանի մասնագետները պարզել են, որ առանց սպիտակուցների, ճարպերի եւ ածխաջրերի հանդեպ կողմնակալ վերաբերմունքի՝ բալանսավորված սննդակարգը նպաստում է ինտելեկտի աշխատանքին, բարելավում հիշողությունը, արագացնում ինֆորմացիայի մշակման պրոցեսները, ինչպես նաեւ նպաստում կատարողական ֆունկցիաների՝ ճկուն մտածողության եւ ինքնավերահսկման բարելավմանը։

Գիտական հետազոտությունները պարզել են, որ բալանսավորված սննդակարգը, որտեղ բոլոր տեսակի սննդատեսակներն էլ առկա են, բայց չափավոր կերպով, նպաստում է գլխուղեղի գորշ զանգվածի ավելացմանը։ Մասնագետները նկատել են, որ հիպոկամպուսում գորշ զանգվածի ավելացումը բերում է նրան, որ այդ մարդկանց մոտ նվազում է դեպրեսիվ խանգարումներ եւ դեմենցիա ունենալու հավանականությունը, ինչպես նաեւ՝ ավելի լավանում է նեյրոնների աշխատանքը։