Տեսեք՝ ինչքան գեղեցիկ է Օմեգայի նշանը ԱԺ շենքի ֆոնին. ակցիա՝ ԱԺ շենքի մոտ

Տեսեք՝ ինչքան գեղեցիկ է Օմեգայի նշանը ԱԺ շենքի ֆոնին. ակցիա՝ ԱԺ շենքի մոտ

Քիչ առաջ ՎԵՏՕ նախաձեռնության անդամները հերթական ակցիան էին իրականացնում, այս անգամ ԱԺ շենքի դիմաց։ 

«Մենք ուղղակի անցնում էինք ԱԺ շենքի մոտով ու որոշեցինք, որ ամեն դեպքում ինչ-որ բան այստեղ պակասում է։ Մենք այստեղ փոքրիկ ատրիբուտներ ենք բերել, որպեսզի կախենք ԱԺ դարպասներից՝ Օմեգայի նշանն է։ Տեսեք՝ ինչքան գեղեցիկ է Օմեգայի նշանը Ազգային ժողովի շենքի ֆոնին։ Հույս ունենք՝ մեր համաքաղաքացիները կգնահատեն այս նշանի գեղեցիկ տեսքը։ Օմեգա նշանը պատահական չէ, երկրում հայտնվել է օտարերկրյա երկակի գործակալ, որի անունը Արարատ Միրզոյան է»,- ասացին ակցիայի մասնակիցները։

Հիշեցնենք, որ օրերս Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը աղմկահարույց գրառում էր կատարել, որով պնդում էր, որ ԱԺ գործող նախագահ Արարատ Միրզոյանը օտարերկրյա գործակալ է, որը հանդես է գալիս Օմեգա ծածկանունով։