Այն, ինչ չարեց Վլադիմիր Գասպարյանը, սիրով անում է իջեւանցի ոստիկանապետը

Այն, ինչ չարեց Վլադիմիր Գասպարյանը, սիրով անում է իջեւանցի ոստիկանապետը

Երեկ Նիկոլ Փաշինյանը ոստիկանապետ, իր զեմլյակ Վահե Ղազարյանին հրահանգել է մոբիլիզացնել ներքին զորքերը եւ տեղաբաշխել քաղաքով մեկ, որպեսզի արգելեն ցուցարարներին փակել փողոցները, բերման ենթարկեն նրանցից ամենաանհնազանդներին եւ առհասարակ` բարեկրթություն չխաղան ու կոշտ գործողություններով ճնշեն շարժումը: Եւ հատկապես թույլ չտան, որ փողոցներ փակվեն: Վաղ առավոտից ոստիկանության ներքին զորքերի ամբողջ արսենալը նախանշված վայրերում էին ու ինչպես եւ սպասվում էր` խաղաղ ակցիաների մասնակիցների նկատմամբ բռնություններ կիրառելով` բացում էին փողոցները: Շեֆի հրահանգը պետք է սրբորեն կատարել:

Այն, ինչ ժամանակին չարեց Վլադիմիր Գասպարյանը, փաստորեն, սիրով անում է իջեւանցի Վահե Ղազարյանը, որին, ըստ լուրերի, Փաշինյանը պատրաստվում է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակել: Իսկ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը կարծում էր, որ կարելի է երկրով մեկ կաթվածահար անել երթեւեկությունը, արագաչափերի վրա ներքնաշորեր կպցնել, բոլոր հնարավոր փողոցները փակել, մտնել ռադիո ու համալսարաններ, դասադուլի ու գործադուլի կոչել բոլորին եւ ոստիկանությունը մատով չէր դիպչում նրան:  

4 տարվա ընթացքում ինչպիսի~ դեգրադացիա է ապրել մարդը, որ մարդկանց արգելում է իրենց սահմանադրական իրավունքներն իրացնել` պարզ բողոքի ակցիաներ անել: