Ինչ տեխնիկական անսարքության պատճառով Boeing 737-ը օդ բարձրանալ չի կարողացել
«ՅՈՒՏէյր» ավիաընկերությանը պատկանող Boeing 737-500 ուղեւորատար օդանավը չի կարողացել օդ բարձրանալ Ուֆայի օդանավակայանից։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Օդանավում եղել է 123 ուղեւոր։ Այն իրականացրել է Ուֆա-Սուրգուտ թռիչքը։ Արտակարգ միջադեպի պատճառը եղել է ինքնաթիռի ենթաթեւերի անսարքությունը։ Խնդիրը կապված է եղել ուղղորդող ենթաթեւերի ամրության հետ։ Թռիչքուղում թափ հավաքելու ընթացքի ժամանակ գործել է ազդանշանային ահազանգի համակարգը եւ օդանավի ղեկավարը որոշել է օդ չբարձրանալ։ Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ Ավիացիոն դաշնային վարչությունը հայտարարել էր, որ Boeing 737 MAX եւ 737 NG օդանավների որոշ դետալներ պատրաստված են եղել դեֆեկտներով։
Կարծիքներ