Սարսափելի համաճարակ Սինգապուրում

Սարսափելի համաճարակ Սինգապուրում

Ավելի քան 379 մարդ է հիվանդացել Սինգապուրում դենգե տենդով, վերջին ինը շաբաթների ընթացքում, որը վերջին երեք տարում ամենաբարձր հիվանդացության մակարդակն է։ Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը, վկայակոչելով տեղի Շրջական միջավայրի ազգային գործակալության հրապարակած տվյալները։ Վերջին անգամ, ըստ տեղի մասնագետների հավաստման, հիվանդացության նման բարձր ցուցանիշ արձանագրվել է 2016 թվականին։ Տարեսկզբից սկսած ֆիքսվել ու փաստաթղթավորվել է դենգե տենդով վարակման 3,9 հազար դեպք։ Հիշեցնենք, որ տենդի հարուցիչները փոխանցվում են ենթահասարակածային ու հասարակածային գոտիներում հատուկ Aedes aegypti տեսակի մոծակների միջոցով։ Հիվանդության ախտանշաններն են՝ բարձր ջերմությունը, սրտխառնոցը, մաշկի սանը, գլխացավերը, որովայնի ու կոնքերի հատվածում ցավերը։ Ունի նաեւ ներքին արյունահոսություն։