Հիմալայներում ալպինիստներ են անհետ կորել

Հիմալայներում ալպինիստներ են անհետ կորել

Հնդկական Հիմալայներում ալպինիստներ են անհետ կորել։ Նրանք փորձել են բարձրանալ Հնդկաստանի ամենաբարձր ու դժվար հասանելի գագաթներից մեկը՝ Արեւելյան Նանդա Դեւի, որն ունի 7400 մետր բարձրություն։ Այս մասին հայտնում է CNN-ը վկայակոչելով տեղի իշխանությունների տարածած հայտարարությունը։ Անհետ կորած ալպինիստների թվում եղել են չորս բրիտանացիներ, երկու ամերիկացիներ եւ մեկ ավստրալացի, ինչպես նաեւ՝ մեկ հնդիկ, որը եղել է կապի պատասխանատուն։ Ալպինիստները մագլցումը սկսել են դեռ մայիսի 13-ին, Մունսյարի գյուղի շրջանից։ 12 օր անց միայն չորսն են վերադարձել հետ՝ բազային ճամբար։ Ըստ պլանի, բոլոր ալպինիստները պետք է ճամբարում լինեին մայիսի 26-ին։