Փաշինյանը նիստ է վարում․ ի՞նչ հարցեր են օրակարգում

Փաշինյանը նիստ է վարում․ ի՞նչ հարցեր են օրակարգում

Այսօր՝ մայիսի 2-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մեկնարկել է կառվարության հերթական նիստ։ Նիստի օրակարգում կա 39 հարց, որից 36-ը չզեկուցվող են, ևս մեկ հարց էլ գաղտնի է հանդիսանում։

Նիստի օրակարգում մասնավորապես ընդգրկված են «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթին հավանություն տալու մասին,  Պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների արտադրության, ներմուծման կամ արտահանման (բացառությամբ ռազմական նշանակության արտադրանք հանդիսացող նյութերի և պայթեցման սարքավորումների, ռազմական նշանակության արտադրանք հանդիսացող արտադրատեսակների) լիցենզավորման կարգն ու լիցենզիայի ձևը հաստատելու մասին ու այլ հարցեր։