Ոստիկանությունը հանցախմբի նման ապօրինություններ է անում Կիրանցում

Ոստիկանությունը հանցախմբի նման ապօրինություններ է անում Կիրանցում

Այս պահին ոստիկանությունը առանց որևէ հիմնավորման թույլ չի տալիս, որ Կիրանցի ճանապարհը փակած քաղաքացիները վերադառնան Կիրանց գյուղ: Ասում են` միայն կիրանցիներին են թույլ տալիս, նման ապօրինի գործելաոճ ուղղակի անհնար է պատկերացնել:

Ընդ որում, այս հայտարարությունը այնքան ապօրինի է, որ չեն էլ պարզաբանում, թե ում են կիրանցի համարում, քանի որ անձնագիր էլ չեն ստուգում, որ այդպես պարզեն ու իրենց ապօրինի գործողություններին թվացյալ օրինականության տեսք տան:

Բագրատ սրբազանը ոստիկանության այս ապօրինինությունը հետևյալ կերպ մեկնաբանեց. «Փաստորեն նոր սիստեմ է, ամեն գյուղ իր քաղաքացիությունն ունի»: