«Նեթանյահուն ցեղասպան է»․ Կոլումբիան խզում է կապերն Իսրայելի հետ

«Նեթանյահուն ցեղասպան է»․ Կոլումբիան խզում է կապերն Իսրայելի հետ

Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հայտարարել է, որ վաղը՝ մայիսի 2-ին, Բոգոտան պաշտոնապես կխզի դիվանագիտական ​​հարաբերությունները Իսրայելի հետ՝ մեղադրելով Իսրայելին «պաղեստինցիների դեմ ցեղասպանություն իրականացնելու մեջ»։

«Այս գույները նշանակում են «կյանք», «ապստամբություն», «դրոշ» և «դիմադրություն»: Սա «Գազա» բառն է, սա Պաղեստինն է, սրանք այն երեխաներն են, որոնք զոհվել են ռմբակոծությունների ժամանակ: Հենց այստեղ՝ ձեր առջև՝ կառավարությունը ձեզ ասում է, որ մայիսի 2-ին Իսրայելի հետ հարաբերությունները կխզվեն իրենց կառավարության, ցեղասպան նախագահի պատճառով։

Ես հավատում եմ, որ այսօր ամբողջ աշխարհը փողոցում աջակցում է մեր որոշմանը։ Դա չի կարող լինել, դա չի կարող վերադառնալ, չեն կարող գալ ցեղասպանության ժամանակներ, չի կարող մեր աչքի առաջ, մեր պասիվության առաջ մի ամբողջ ժողովրդի բնաջնջում տեղի ունենալ»,- ասել է Պետրոն։