Մենք հիմա ՀՀ-ն ենք սահմանազատում, ոչ թե Կիրանցը, Կիրանցը սահման չունի

Մենք հիմա ՀՀ-ն ենք սահմանազատում, ոչ թե Կիրանցը, Կիրանցը սահման չունի

Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք Հայաստանի սահմանը, Կիրանցը սահման չունի: Կիրանցը սահման ունի այնքանով, որքանով սահմանամերձ, սահմանապահ գյուղ է: Բայց մենք որևէ տեղում սահմանազատում իրականացնելով՝ պետք է ներդնենք այնպիսի բանաձև, որը հանկարծ այլ տարածքներում և ոչ թե մետրերով, այլ կիլոմետրերով չաննյութականացնի Հայաստանի պետական սահմանը: Այս մասին «Առաջին ալիքին» տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իհարկե Կիրանցի ամեն բնակչի շահը մեր ուշադրության կենտրոնում է և մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանցից յուրաքանչյուրի իրավունքները, արժանապատվությունը, անվտանգությունը պաշտպանենք, բայց կրկին ուզում եմ ընդգծել, որ մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ սահմանը»,- ասել է նա։