Սեփական ժողովրդին ահաբեկում, ծեծում, ջարդում են․ սա հետևանք է ունենալու

Սեփական ժողովրդին ահաբեկում, ծեծում, ջարդում են․ սա հետևանք է ունենալու

Նիկոլ Փաշինյանը «Առաջին ալիքով» երեկ դիմում էր կիրանցի իր սիրելի քույրերին և եղբայրներին և լուսադեմին այդ սերը արտահայտվեց ոստիկանական բռնությունների գործադրմամբ։ Կիրանցիներին ծեծելով և ջարդելով տեղափոխել են ոստիկանական բաժանմունքներ, ինչը նշանակում է, որ մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը ոչ մի բանի առաջ չի կանգնում՝ սեփական ժողովրդին ահաբեկելով, ծեծելով, ջարդելով, զնդանները լցնելով փորձում է իր հակապետական ծրագիրը կյանքի կոչել։ Այս մասին քիչ առաջ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց ընդդիմադիր Արծվիկ Միմասյանը։

«Սա ոչ միայն դատապարտելի է, սա ունենալու է կոնկրետ հետևանքներ, ներկայումս մեր ներկայացուցչական խմբերն աշխատում են այստեղ»,- ասաց նա։