Ի՞նչ հարցեր են քննարկվում․ ԱԺ-ում աշխատանքները շարունակվում են

Ի՞նչ հարցեր են քննարկվում․ ԱԺ-ում աշխատանքները շարունակվում են

Այսօր՝ մայիսի 2-ին, Ազգային ժողովում աշխատանքները շարունակվում են։ Նիստի օրակարգում են մասնավորապես հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2023 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը,ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2022-2023 թթ. գործունեության մասին հաղորդումը, 2023-ի ընթացքում ՀՀ ՄԻՊ-ի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը եւ ՀՀ ՄԻՊ-ի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2023-ի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը, ՀՀ դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդումը, Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությունը ու այլ հարցեր։