Աստվածաշունչն ասում է՝ ամեն իշխանությունն Աստծուց է․ Փաշինյան

Աստվածաշունչն ասում է՝ ամեն իշխանությունն Աստծուց է․ Փաշինյան

Հոգևորականների քայլերում ու հայտարարություններում խնդիր չեմ տեսնում։ Ի՞նչ խնդիր պետք է տեսնեմ: Գիտեք, այս ընթացքում ես այնքան բան եմ տեսել, իմ աշխատասենյակի տակ նստացույց էլ են արել, հացադուլ էլ են արել, կարծեմ, հոգևորականները: Բայց եթե այդ հարցը մեկնաբանեի զուտ որպես հավատացյալ, Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ, ապա կարող էի շատ բաներ մեկնաբանել, բայց ես այս պահին չեմ եկել հարցազրույց տալու որպես Հայ Առաքելլական եկեղեցու հետևորդ և Աստծո հետ իմ խոսակցությունն իմ խոսակցությունն է Աստծո հետ, չնայած ժամանակ առ ժամանակ ես դա նաև հրապարակայնացնում եմ։ Այս մասին «Առաջին ալիքին» տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Լրագրողի դիտարկմանը, որ եկեղեցին շատ պարզ ու հստակ ասում է, որ գործող իշխանությունները պիտի հեռանան, Փաշինյանը արձագանքել է․ «Աստվածաշունչն ասում է՝ ամեն իշխանությունն Աստծուց է»։