Հրդեհ և քաոս՝ Վրաստանի խորհրդարանի մոտ․ ցուցարարները չեն նահանջում

Հրդեհ և քաոս՝ Վրաստանի խորհրդարանի մոտ․ ցուցարարները չեն նահանջում

Անցած գիշեր Թբիլիսիում ցուցարարները աղբամաններով պատնեշել են Վրաստանի խորհրդարանի դարպասները։ Անվտանգության ուժերը նրանց ցրելու համար օգտագործել են ջրցան մեքենաներ, ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ։ Վրաստանի խորհրդարանը անվտանգության կարմիր մակարդակ է հայտարարել։

Մինչ այդ, պառլամենտի շենքի մոտ հրդեհ է բռնկվել, ցուցարարները քանդել են բարիկադներն ու վերացրել տեսախցիկները։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ցուցարարներին կոչ է արել հեռանալ խորհրդարանի դռների մոտից։
«Այս դուռը ոչինչ չի լուծի, միայն բռնություն է լինելու, որը պետք չէ հրահրել»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ երեկ Թբիլիսիում նոր հանրահավաք է սկսվել «օտարերկրյա գործակալների» մասին աղմկահարույց օրենքի ընդունման դեմ։

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ հավանություն է տվել «օտարերկրյա գործակալների մասին» օրինագծին, ինչը բխում է քվեարկության արդյունքներից։

Ավելի վաղ հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ իշխանությունները պատրաստվում են ընդունել օրինագիծը՝ չնայած բողոքի ցույցերին։
Օրինագիծը քննադատել են նաև ԵԽ-ում և ամերիկյան պետքարտուղարությունում։