Հարձակում է իրականացվել Խալիֆա Խաֆթարի շտաբի վրա

Հարձակում է իրականացվել Խալիֆա Խաֆթարի շտաբի վրա

Երկու պայթյուն է որոտացել Լիբիական ազգային բանակի հրամանատար Խալիֆա Խաֆթարի շտաբում։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։

Ըստ լրատվամիջոցի տեղեկությունների, պայթյունները որոտացել են Դերնա ռազմական ճամբար-քաղաքում։ Օդ են բարձրացել երկու ականապատ մեքենաներ։ Հարձակման արդյունքում առնվազն 18 մարդ է վիրավորվել։ Խաֆթարը Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի վրա գրոհը սկսել էր ապրիլի 4-ին։

Մայիսի վերջին նա այցելել էր Փարիզ, որտեղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խնդրել էր դադարեցնել կրակը, սակայն մարշալ Խաֆթարը հրաժարվել էր կրակը դադարեցնել։