Կիրանցում դպրոցականներ են ծեծի ենթարկվել

Կիրանցում դպրոցականներ են ծեծի ենթարկվել

Այսօր վաղ առավոտյան տեղեկացանք, որ լուսադեմին ոստիկանական բիրտ ուժերը կրկին անհամաչափ ուժ են կիրառել կիրանցիների նկատմամբ: Ներկաներից Նարեկը մեզ հետ զրույցում պատմեց, որ լուսադեմին, երբ ականազերծման աշխատանքներ են սկսվել, տեղացիները փորձել են կանխել ականազերծման աշխատանքները, ինչի հետևանքով անգամ մի քանի դպրոցահասակ երիտասարդներ ոստիկանների կողմից ծեծի են ենթարկվել ու ստացել են մարմնական վնասվածքներ: Այս պահին ոստիկանները փակել են Կիրանցի մուտքն ու ելքը: Իրավիճակը լարված է: