Չգիտեմ՝ սա ոնց կհնչի, ոնց կմեկնաբանվի, բայց ես դա ասել եմ

Չգիտեմ՝ սա ոնց կհնչի, ոնց կմեկնաբանվի, բայց ես դա ասել եմ

«Մենք չգիտենք՝ ինչ է գետնի վիճակը, պետք է գետնի վրա աշխատենք, որ հասկանանք, բայց ես ասել եմ հրապարակային, եթե հանկարծ ծագեն այդ կարգի խնդիրներ, դա իրենց պրոբլեմը չէ, դա իմ պրոբլեմն է, իմ և կառավարության պրոբլեմն է: Եվ այո, սեփականության վկայականներ կան, փաստաթղթեր կան: Մենք չենք կարող դրանց հետ չառնչվել, չենք կարող չնկատել, չենք կարող ասել՝ չէ, չկա այդպիսի բան: Պետք է առնչվենք, պետք է խոսենք մարդկանց հետ, պետք է հասկանանք, պետք է հիմքերը պարզենք»։ Այս մասին «Առաջին ալիքին» տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով պնդումներին, որ մարդիկ սեփականության վկայաններ ունեն այն տարածքներում, որոնք պետք է հանձնվի Ադրբեջանին։

«Մենք այդ հարցին պետք է շատ լրջորեն անդրադառնանք, և ըստ էության, ամենօրյա ռեժիմով ենք քննարկում այդ հարցը:Դա փաստ է և փաստարկ, որի հետ մենք պետք է առնչվենք, պետք է հասկանանք, պետք է ինքներս այդ ինֆորմացիան, ընդ որում՝ ոչ նոր, վերլուծենք, և այդ թեմայի հետ պետք է առնչվենք: Ի դեպ, ես մեր սիրելի ժողովրդի ներկայացուցիչներին ասել եմ, չգիտեմ հետո սա ոնց կհնչի, ինչ կմեկնաբանվի, ոնց կօգտագործվի, ոնց կշահարկվի իմ դեմ, բայց դա կարևոր է, որ ես ասել եմ: Այն, ինչ մենք խոսում ենք, խոսում ենք տեսական, մենք խոսում ենք քարտեզի վրա, գծի վրա, մոտավորապես, մենք չգիտենք տեղում որտեղ է լինելու, ոնց է արտահայտվելու»,- ասել է նա։