«Գալաթասարայը» ձեռք կբերի ուկրաինացի հարձակվողների

«Գալաթասարայը» ձեռք կբերի ուկրաինացի հարձակվողների

«Գենտի» հարձակվող Ռոման Յարեմչուկը եւ կիեւյան «Դինամոյի» վինգեր Վիկտոր Ցիգանկովը գրավել են թուրքական «Գալաթասարայի» ուշադրությունը։ Այս մասին հայտնում է Fotomac-ը։

Նշենք, որ թուրքական ակումբը դեռ այս տարվա օգոստոսին էր սկսել հետաքրքրվել Յարեմչուկով։ Ընթացիկ սեզոնին նա մասնակցել է 25 հանդիպման, իրացրել 17 գոլ։ Առաջիկայում թուրքական ակումբի գլխավոր մարզիչ Ֆաթիհ Թերիմը որոշում կկայացնի նաեւ Վիկտոր Ցիգանկովի հետ կապված, որից հետո, եթե այն լինի դրական, կսկսվեն բանակցությունները ուկրաինացի մարզիկներին ձեռք բերելու հետ կապված։