ՌԴ-ում կոչ են արել կանխել էթնիկ անկլավներ ստեղծելու փորձերը
Պետք է կանխել Ռուսաստանում էթնիկ անկլավներ ստեղծելու՝ միգրանտների փորձերը։
Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Արխանգելսկում Ռուսաստանի հյուսիս-արևմուտքում անվտանգության հարցերով հանդիպման ժամանակ։
Պատրուշևի խոսքով, անօրինական միգրացիան շարունակում է մնալ ահաբեկչության և ծայրահեղականության համար բարենպաստ միջավայր:
Նա առաջարկել է ուժեղացնել նման միգրացիայի դեմ դիմադրությունը Ռուսաստանի հյուսիս-արևմուտքում և ճնշել էթնիկ անկլավներ ստեղծելու փորձերը:
Կարծիքներ