Մանրամասներ Սուրեն Պապիկյանի եւ ՔՊ-ի փակ հանդիպումից

Մանրամասներ Սուրեն Պապիկյանի եւ ՔՊ-ի փակ հանդիպումից

Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը  Ազգային ժողովում հանդիպել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ Զինված ուժերում իրականացվող բարեփոխումների ընթացքը, առկա մարտահրավերները և դրանց լուծման ուղիները: 

Երկուստեք արձանագրվել է` միասնական ջանքերով շարունակելու Կառավարության կողմից որդեգրված բարեփոխումների հետևողական իրագործումը: