Որ երկրում է հանգիստն անցկացնում Սամվել Ալեքսանյանը եւ ինչպես է տոնել տարեդարձը․ լուսանկարներ

Որ երկրում է հանգիստն անցկացնում Սամվել Ալեքսանյանը եւ ինչպես է տոնել տարեդարձը․ լուսանկարներ

Նախօրեին ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կինը` Շողերինա Մկրտչյանը, ինստագրամյան իր էջում շնորհավորել էր ամուսնուն՝ ծննդյան օրվա կապակցությամբ: Նա ընտանեկան լուսանկարներով կազմված տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով. «Չունի աշխարհը քեզ նման»:

Գործարարի կնոջ ինստագրամյան բացահայտումները շարունակվել են, եւ ավելի ուշ հրապարակված լուսանկարներից երևում է, որ Ալեքսանյանի տարեդարձը տոնել են Հունաստանում, որտեղ նրա ընտանիքն այս օրերին հանգիստն է վայելում ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի ընտանիքի հետ: Ի դեպ, օրեր առաջ Սամվել Կարապետյանի ծննդյան տարեդարձն էլ էր, նրա կինը ևս  համացանցում շնորհավորհել էր ամուսնուն: