Աստիճանաբար սկսում եմ փոխվել հանուն իմ որդու. Անահիտ Սիմոնյան

Աստիճանաբար սկսում եմ փոխվել հանուն իմ որդու. Անահիտ Սիմոնյան

«Վերջերս ինձ բռնացրի այն մտքի վրա, որ աստիճանաբար սկսում եմ փոխվել հանուն իմ որդու․ ամեն տարի նա ավելի է մեծանում և նրա հետ մեծանում է իմ պատասխանատվությունն ամեն ինչի՝ իմ վարքագծի, քայլերի, շրջապատի համար: Ինձ հարցնում եք, թե ինչո՞ւ եմ դադարել շփվել այս կամ այն մարդու հետ, ձեզ այստեղ կպատասխանեմ՝ իմ հեղինակությունը չփչացնելու համար, որովհետև ես տղայի մայր եմ։ Ինձ հազվադեպ կարելի է հանդիպել գիշերային փարթիներին, ակումբներում և բարերում՝ չնայած նախկինում ես շատ էի սիրում նման բաներ։ Գիտե՞ք ինչու, որովհետև ես տղայի մայրիկ եմ, և իմ տղան արդեն մեծ է:

Ես բազմաթիվ դեպքեր գիտեմ, երբ աղջիկները, հագնելով երկար և փակ զգեստներ, վարում են անբարո կյանք։ Ես հիմա այն տարիքում եմ, որ կարող եմ ինձ թույլ տալ այսպես հագնվել, որովհետև 50 տարեկանում չեմ կարողանա,– գրել է նա, ապա անդրադարձել նաև իր անվան շուրջ հրապարակումներին՝ նկատելով, որ իր 10–ամյա որդին ևս կարդում է դրանք, ինքը սրտնեղում է, որ դրանք կարող են անդրադառնալ որդու վրա»։