Հիմա էլ լրատվամիջոցներին են բաժանել սևերի ու սպիտակների

Հիմա էլ լրատվամիջոցներին են բաժանել սևերի ու սպիտակների

«Նախ քաղաքական դաշտն են բաժանել սևի ու սպիատակի, հիմա էլ մամուլն են բաժանում»,- անդրադառնալով լրատվամիջոցներին իրենց տարածքներից քշելու քաղաքապետ Հայկ մարությանի տխրահռչակ ծրագրին՝ ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանը։

Նա նաև անդրադարձավ լրատվամիջոցներից մեկի ղեկավարի այն հայտարարությանը, թե լրատվամիջոցը, որը չի կարողանում իր ծախսերը փակել, պետք է փակվի․ «Մենք տեսնում ենք, որ մեր շատ «հպարտ» կոլեգաները ինչ- որ հպարտ բաներ են ասում, թե մամուլը պետք է ինքնածախսածածկվի, որ պետք է թափանցիկություն լինի։ Լրագրողական այս համքարությունը ի վերջո փոքր համքարություն է, բոլորն իրար ճանաչում են, բոլորն էլ գիտեն, թե նրանք ոնց են դարձել հպարտ, թե նրանք ոնց են դարձել ինքնածախսածածկվող։ Այս պատմություններին բոլորս էլ տիրապետում ենք, ուղղակի չենք ուզում այդ ամենը բարձրաձայնել»։