Մեսչյանը Գյումրիում՝ նախկին ՀՀԿ-ական պատգամավորի հետ

Մեսչյանը Գյումրիում՝ նախկին ՀՀԿ-ական պատգամավորի հետ

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել՝ մակագրելով. «Վերակառուցվող Գյումրի։ Հունիս, 2019 թվական։ Հույս»։

Ճարտարապետը նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սահակյանի հետ Գյումրու Շիրազի փողոցում է, որտեղ շինարարական աշխատանքներ են ընթանում:Հիշեցնենք, որ այդ փողոցը վերակառուցվում էր նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականով՝ Կումայրի պատմական արգելոցի վերականգնման ծրագրի շրջանակում,սակայն հեղափոխությունից հետո աշխատանքները  կիսատ մնացին,եւ այն շարունակվեց ՎԶԵԲ տրամադրած դրամաշնորհից հետո, որով Գյումրու փողոցները  վերակառուցվում են: