Բենիկ Ստեփանյան. Լեռներո՞ւմ հայոց

Բենիկ Ստեփանյան. Լեռներո՞ւմ հայոց

ԼԵՌՆԵՐՈ՞ՒՄ ՀԱՅՈՑ

Մեր ճամփեն՝ խավար նորից,
լույսի հանդեպ անփույթ եղանք,
Շուշին տվինք՝ մեր գանձը ծով
ու լեռներից իջանք դժվար:

Բանակին մեր էն հաղթական
ո՞վ անիծեց էսքան դաժան,
ու լեռներից հայոց բարձր
քանի՞սը թողինք:

Այսպես մեզ չգտած, շփոթ,
աստղերի՛ց անգամ խռով
սպասում ենք՝ մեզ համար ո՞վ
կբացի պայծառ առավոտ:

ՉԱՐԵՆՑ

Պատկերացնո՞ւմ ես՝
2037-ին ընդառաջ
«Մուղդուսիների մրցույթ»
հայտարարեն,
ովքե՞ր կշարվեն...

* * *
Չընդհատվող
քամու
ոլորապտույտին
տրվելս էլ էր
փախուստ
ինձնից.

Տո՛ղը,
որ տողը չգար,
տաղը չգրվեր
հայհոյախառն:

    * * *
Չվեմ, բայց ո՞ւր. ինձ չեմ գտնում
անհանգրվան, գնչուական,
կռունկները էլ չե՛ն խոսում...
ո՞ր կողմերում ես ինձ գտնեմ:

Տարին անցավ, խնդությո՞ւն է,
ոչ մի կորուստ չունե՞նք, կարծես...
ինչ են խոսում՝ չեմ էլ հիշում.
մի բաժակ էլ չե՛մ խմելու:

Այս նեղ պահին ի՛նչ վհատվել.
քրքջում են ազգիս վրա,
թե չվարվենք թշնամու հետ
ըստ արժանվույն՝ հանգիստ չկա՛:

ՄԻԱՆԳԱՄԻՑ

կչքանա
վերջ ազդարարող
սլաքը
(հլը մի բան էլ տակը կանի),
եթե այդ վերջին հինգ պակաս
տող առ տող ու
բառ առ բառ
կրկնել տամ
ԼՈՒՅՍ վերնագրով
տաղս՝
Բոլորին...
Բոլորին...
Բոլորին…

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ