Բադալյան եղբայրների նախաձեռնությամբ կվերականգնվի Թալինի սուրբ Կաթողիկե եկեղեցին (տեսանյութ)
\Արագած լեռան հարավային փեշերին գտնվող՝ Թալին քաղաքի, 7-րդ դարում կառուցված Սուրբ
Կաթողիկե եկեղեցին համարվում է այդ ժամանակաշրջանի տարածաշրջանի ամենամեծ կրոնական
համալիրներից մեկը:
Եկեղեցին կառուցվել է Կամսարականների իշխանական տոհմի կողմից և մեծ հետաքրքրություն է
ներկայացնում հնագույն ճարտարապետության սիրահարների համար:
Դարերի ընթացքում բնական աղետները հսկայական վնաս են պատճառել ճարտարապետական
հուշարձանին և այս պահին եկեղեցին գրեթե ավերված վիճակում է:
Բադալյան եղբայրների կողմից որոշում է կայացվել իրականացնել իրենց վաղեմի երազանքը՝
վերականգնել Թալինի Սուրբ Կաթողիկե եկեղեցին: Եկեղեցու վերականգման աշխատանքներն արդեն իսկ
մեկնարկել են: Վերակառուցումից հետո նախատեսվում է եկեղեցին բերել նախնական տեսքին:
Նմանատիպ նախաձեռնությունների կյանքի կոչումն ուրույն դեր ունի Հայաստանի գործարար և
մշակութային կյանքում, ինչպես նաև կօգնի զարգացնել Թալին քաղաքը, որպես զբոսաշրջային
օրինակելի ուղղություն:
Կարծիքներ